Բավ է պառակտվել
24-02-2014 12:41

ԵՄ-ն ևս ֆինանսապես կօգնի Ուկրայինային

« TCH.ua »-ն գրում է, որ Եվրախորհրդարանի ԱԳ կոմիտեի նախագահ Էլմար Բրոկըհայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային 20 մլրդ եվրոյի ֆինանսական աջկցություն տրամադրել՝ բարեփոխումներ իրականացնելու, երբ Կիևում նոր կառավարություն ձևավորվի: Վեդրջինիս խոսքով՝ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրել անմիջապես՝ դեֆելտը կանխելու:
Բրոկը նշել է, որ ուկրաինացիները չպետք է վախենան, որ երկիրը դեֆոլտի հարցում միայնակ կմնա: Ըստ նրա՝ ԵՄ օգնությունը կուղղվի «տնտեսական ապագայի համար լավագույն պայմանների ստեղծմանը, որպեսզի երկիրը նախապատրաստվի Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան նույնպես պատրաստակամություն էր հայտնել ֆինանսական օգնություն ցույց տալ Ուկրայինային: 

http://gisher.news/am/world/uilam-heyg.html