Բավ է պառակտվել
05-02-2014 11:35

ԵՄ-ն կմիջնորդի Ուկրաինայի ընդդիմության և իշխանության միջև բանակցությունները. Կլիչկո

 Взгляд-ը հայտնում է, որ Եվրոպական միությունն Ուկրաինայի ընդդիմության և իշխանության միջև բանակցությունների համար բարձր մակարդակով միջորդներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի երկիրը դուրս գա քաղաքական ճգնաժամից. այդ մասին հայտարարել է «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոն ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Մենք քննարկեցինք իրավիճակն Ուկրաինայում։ Գլխավորը քայլեր անելն է ճգնաժամը լուծելու համար։ Ես նշեցի, որ առաջին հերթին խորհրդարանը պետք է ակտ ընդունի 2004թ.-ի Սահմանադրությանը վերադառնալու հարցով։ Դա թույլ կտա ապամոնոպոլիզացնել երկրի իշխանությունը՚:
«Ինչ վերաբերում է Յանուկովիչի հետ բանակցություններին, ապա տիկին Էշթոնը հավաստիացրեց, որ պատրաստ է միջնորդներ ուղարկել ընդդիմության և իշխանությունների միջև բանակցությունների համար»,-ասել է Կլիչկոն։