04-08-2014 09:37

Հակամարտության կողմերին ԵՄ-ն կոչ է անում պահպանել զինադադարը Լեռնային Ղարաբաղում

Նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարլ է,, որ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել զինադադարը, փոխանցում է RIA Novosti-ն: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող զինված միջադեպերի համար: Մենք կոչ ենք անում երկու կողմին անհապաղ պահպանել զինադադարը, զերծ մնալ բռնության կամ ամեն տեսակի սպառնալիքի կիրառումից և շարունակել ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
Էշթոնի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը և նպաստել խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքներին՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունների:
«Մենք կրկին հայտնում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահի ջանքերին, հատկապես բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակելու հարցում, ինչպես համաձայնեցվել էր նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև Վիեննայում 2013-ի նոյեմբերին կայացած հանդիպմանը»,– ասվում է հայտարարության մեջ:
Վերջին մի քանի օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ, հրադադարի ռեժիմը տարածաշրջանում մի քանի անգամ խախտվել է, որի հետևանքով զոհեր են գրանցվել: