26-07-2014 10:28

Եվրամիությունը հրապարակել է «սև ցուցակի». ցանկը

Ինպես հայտնում է Взгляд-ը՝ ԵՄ-ի պաշտոնական ամսագրին հղումով, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնվել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ՌԴ-ի և Ուկրաինայի որոշ քաղաքացիների նկատմամբ Եվրամիության պատրաստած նոր պատժամիջոցների ցանկում:
Ամսագիրը հրապարակել է Եվրամիության խորհրդի հուլիսի 24-ի որոշումը, որն ընդլայնում է «սև ցուցակը» ևս 15 մարդով։ Ցանկում ընդգրկվել է 18 ընկերություն և կազմակերպություն։
Ցանկում ընդգրկվել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պատգամավորներ, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար կազմից անձինք։ Այսպիսով՝ այժմ ցանկում ընդգրկված է 87 ֆիզիկական և 20 իրավաբանական անձ։ Նրանց բոլորին արգելված է մինչ նոյեմբեր մուտք գործել ԵՄ, եվրոպական բանկերում նրանց հաշիվները կսառեցվեն: