Բավ է պառակտվել
30-09-2014 20:29

ԵՄ կազմը առաջիկա 5 տարում չի փոխվի

Առաջիկա 5 տարում Եվրամիության կազմը չի փոխվի: Այս մասին հայտարարել է ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի պաշտոնի հավակնորդ (2014-2019թթ համար) Յոհանես Հանը (Ավստրիա): «Պետք է իրատես լինել: Այս ընթացքում ԵՄ գործընկերներից ոչ մեկը պատրաստ չի լինի ԵՄ անդամակցությանը»,-ասել է նա՝ հանդես գալով Եվրախորհրդարանի լսումներում: Յոհանես Հանը պնդում է, որ «եվրոպական հարեւանության քաղաքականությունը ուղղված չէ Ռուսաստանի շահերի ոտնահարմանը: Ռուսաստանը պետք է հասկանա, որ մեր հարեւանության քաղաքականությունը եւ «Արեւելյան գործընկերությունը» ի վնաս Ռուսաստանի գործող նախագծեր չեն»,-վստահեցրել է նա: