Բավ է պառակտվել
05-02-2014 10:36

ԵՄ-ն և ԱՄՆ-ն Ուկրաինային ֆինանսավորելու մտադրություն չունեն

 Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյաչիչը հայտարել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու կոնկրետ ծրագիր չկա, հաղորդում է ubr.ua- ն: Այդպես է նա մեկնաբանել քաղաքական գործիչների այն հայտարարությունները, ըստ որոնց ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինաին զգալի տնտեսական օգնություն տրամադրել՝ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու և ընդդիմության կողմից նոր արևմտամետ կառավարություն ձևավորելու դեպքում;
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Բատկիվշչինա»-ի ղեկավար Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ ընդդիմությունը Մյունխենյան կոնֆերանսում Արևմուտքի ներկայացուցիչների հետ կքննարկի «Մարշալի պլանը» Ուկրաինայի համար: Նրա խոսքով՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տնտեսական օգնությունն Ուկրաինան կստանա սահմանադրական բարեփոխումների և երկրում իշխանությունն ամբողջությամբ ընդդիմությանն անցնելուց հետո: «ԵՄ-ում քննարկում են Ուկրաինային ճգնաժամի ժամանակ աջակցելու հնարավորությունը, երբ խոսքը տնտեսական, ինչպես նաև քաղաքական իրավիճակի մասին: Եթե խոսքը բարեփոխումների և ԱՄՀ-ի վարկերի մասին է, ֆինանսական օգնություն ստանալու պայմանները ուժի մեջ են: ԵՄ-ն խոսում է այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օգնել շատ կոնկրետ կանոններով եւ շատ կոնկրետ քայլերով իրավիճակում, որոնք պետք է արվեն»,-ասել է Կոսյաչիչը:
«Ոչ ոք չի պատրաստվում Ուկրաինային փող տալ, եթե նրանք տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ չիրականացնեն, որովհետև այդ դեպքում փողերը քամուն կտան»,-The Wall Street Journal-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրը: