Բավ է պառակտվել
23-05-2014 11:13

Հակամարտության լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել.Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի՝ Մամեդյարովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու նշել, որ դրա լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում՝ խորը հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել դրա հետևանքներն ու մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել»,-ասել է Մամեդյարովը։