Բավ է պառակտվել
27-04-2014 19:32

Մանկապիղծները և ահաբեկիչները նույնատիպ վերաբերմունքի կարժանանան. Եղիսաբեթ Երկրորդը

Մանկապիղծներին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում կվերաբերվեն այնպես, ինչպես վերաբերվում են ահաբեկիչներին: Այսպիսի հանցագործությունների դեմ պայքարում հատուկ միջոցներ կձեռնարկվեն, կհայտարարի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը իր գահական ճառում: Ըստ նրա, այսուհետ յուրաքանչյուր մանկապիղծ, ով համացանցից զոհերին իր ճանկերում հայտնվելու ցուցումներ կներբեռնի ահաբեկիչների համար նախատեսված պատժի կարժանանա, քանի որ այդ նույնն է, ինչ ռումբ հավաքելու մասին ցուցումներ ներբեռնելը: Բացի մանկապիղծներից, թագուհին նաև խստագույն պատիժներ կսահմանի կազմակերպված հանցագործության համար և իսկական պատերազմ կհայտարարի մաֆիային:
Մանկապղծության հետ կապված սկանդալները անընդմեջ ցնցում են Մեծ Բրիտանիան: 2014 թվականի մարտին հերթական պատահարը տեղի է ունեցել Դարեմ կոմսության Մեդոումսլի բանտում: The Guardian պարբերականի լրագրողների կողմից անցակցված հետաքննության արդյունքում պարզվել է, որ բանտի աշխատակիցներից մեկը՝ ավագ խոհարար Նեվիլ Հասբենդը պարբերաբար՝ 15 տարվա ընթացքում բռնաբարել է բանտարկյալներին: Արդյունքում Հասբենդը հայտնվել է բանտում: Քննության ընթացքում պարզվել է, որ Մեդոումսլիում կան ևս մի քանի մանկապիղծներ: Նրա գործընկեր և հանցակից Լեսլի Ջոնսոնը 6 տարվա ազատազրկման է ենթարկվել սեռական բնույթի հանցագործության համար: