10-09-2016 07:53

Եղիսաբեթ Երկրորդը ներառվել է աշխարհի ամենանորաձև մարդկանց ցուցակում

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ներառվել է աշխարհի ամենանորաձև մարդկանց ցուցակում: Նույն ցուցակում է նաև դերասանուհի Հելեն Միրենը, ով մարմնավորել է Եղիսաբեթ Երկրորդին ֆիլմում:

Ամենանորաձև կանանց ցուցակում ներառվել է նաև Նիդերլադների թագուհի Մաքսիման, բրիտանացի գրող Զէդււ Սմիթը, ամերիկացի դերասանուհի և մոդել Ան Դուոնգը, ֆրանսիացի բալետի պարուհի Օրելի Դյուպոնը և այլ աշխարհահռչակ մարդիկ:

Ամենանորաձև տղամարդկանց ցուցակում ներառվել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Դանիայի արքայազն Ֆրեդերիկը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

«Հոլիվուդ» կարգում ներառվել են Ֆան Բինբինը, Իդրիս Էլբան, Լիլի Ջեյմսը, Էդդի Ռեդմեյնը:

Այլ կարգերում ներկայացվել են, օրինակ, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, երգչուհի Լեդի Գագան: