Բավ է պառակտվել
24-01-2015 09:28

Մեծ Բրիտանիայի թագուհին աշխարհի ամենածեր միապետն է

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահից հետո աշխարհի ամենածեր միապետն է դարձել։ Սաուդյան Արաբիայի թագավորը, որը վախճանվել է 91 տարեկան հասակում, երկու տարով մեծ էր թագուհուց, որը ապրիլի 21 –ին կդառնա 89 տարեկան։ Նրան հետեւում են Մալայզիայի 87-ամյա թագավոր Աբդուլ Խալիմ Մուաձամ Շահը եւ Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը։  Էլիզաբեթ II-ն այս տարի կարող է գահակալման երկարատեւության ռեկորդ սահմանել: Այն առայժմ պատկանում է Վիկտորյա թագուհուն, որը թագավորել է 63 տարի, յոթ ամիս եւ երեք օր՝ 1837 թ. հունիսի 20-ից մինչեւ 1901 թ. հունվարի 22-ը: Նրան գերազանցելու համար 1952 թ. փետրվարի 6-ին գահին բազմած Էլիզաբեթը պետք է թագավորի մինչեւ սեպտեմբերի 10-ը: