Բավ է պառակտվել
05-04-2014 11:43

Մոխրի 10 մետր բարձրությամբ սյուն է ժայթքել Էկվադորի հրաբխից (տեսանյութ)

Վտանգ կա, որ Էկվադորի կենտրոնում Տունգուրաուա հրաբուխը կսկսի ժայթքել: Նմնա վտանգ է առաջացրել 10 մետր բարձրությամբ մոխրի սյան ժայթքելը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Տունգուրուան մայրաքաղաքի Կիտոյից 130 կմ հեռավորության վրա է գտնվում, որը փետրվարի սկզբից բարձր ակտիվություն է դրսեւորում: Փորձագետները հայտնել են, որ ապրիլի 4-ին հրաբուխի ներսում հզոր պայթյուն է տեղի ունեցել: «Ներկայումս մոխրի ժայթքումը թույլ է»,-Twitter-ում գրել է Ռիսկերի կառավարման ազգային քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Տունգուրաուա ակտիվ է դեռ 1999 թվականից: