Բավ է պառակտվել
14-05-2016 15:10

Արգենտինայի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ քրեական գործ է հարուցվել: 
Դատավոր Կլաուդիո Բոնադիոն պետության նախկին ղեկավարի, ինչպես նաև էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքս Քիսիլոֆի և Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ալեխանդրո Վանոլիի դեմ մեղադրանքներ է ներկայացրել: 
Մեղադրող կողմի տվյալների համաձայն` Կենտրոնական բանկը ֆյուչերսային շուկայում դոլարներ է վաճառել իջեցված գներով: Դա թույլ է տվել տարբեր ընկերությունների և բանկերի գնել ամերիկյան արժույթը 10 պեսո արժեքով, այն դեպքում, երբ նոր նախագահ Մաուրիսիո Մակրին որոշել է կտրուկ արժեզրկել ազգային արժույթը, և այժմ փոխարժեքը կազմում է 14.4 պեսո մեկ դոլարի դիմաց։ Տարբերությունը համապատասխանում է վնասին, որը կրել է պետությունը: