Բավ է պառակտվել
21-11-2016 10:28

Վախճանվել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը

Աթենքի հիվանդանոցներից մեկում 90 տարեկանում թոքաբորբից վախճանվել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը: Նա երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1995-2005 թվականներին: Մասնագիտությամբ իրավաբան Ստեֆանոպուլոսը ծնվել է 1926 թվականին, 1974-1981 թվականներին տարբեր նախարարական պաշտոններ զբաղեցրել Հունաստանի կառավարությունում: Նա նաեւ հավակնել է Նոր Դոմեկրատիա կուսակցության ղեկավարի պաշտոնին, սակայն 1981 եւ 1985 թվականներին նրա փորձերն անհաջողության են մատնվել: