Բավ է պառակտվել
16-04-2015 15:33

Մերիլին Մոնրոն սպանվել է ԱՄՆ-ի գաղտնի գործակալի կողմից

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, 78-ամյա Նորման Հոջեսը խոստովանեց, որ ինքն է սպանել հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին: Ծառայության նախկին գաղտնի գործակալը տեղափոխվել էր Նորֆոլկի հիվանդանոց ծանր վիճակում: Հենց այնտեղ էլ նա խոստովանեց գերատեսչության հրամանով իր կողմից կատարված հանցանքները: Մասնավորապես, Հոջեսը պատմեց, որ 37 սպանություն է կատարել, այդ թվում սպանել է նաև Մերիլին Մոնրոյին: Նորմանի խոսքով՝ երբ հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Մոնրոն ոչ միայն Քենեդիի, այլ նաև Ֆիդել Կաստրոյի սիրուհին է, իր ղեկավար Ջիմի Հեյվորթը հրամայեց իրեն ոչնչացնել դերասանուհուն, քանի որ նա կարող էր կոմունիստներին կարևոր ռազմավարական տեղեկություններ հայտնել: Դա հարկավոր էր կանխել: Հոջեսը կանանց երբեք չէր սպանել, սակայն նա կատարեց հրամանը: Նա հայտարաեց, որ արել է դա հանուն Ամերիկայի: Միևնույն ժամանակ Հոջեսը հայտնեց, որ իրեն խնդրել էին սպանությունը կազմակերպել որպես ինքնասպանություն կամ թմրանյութի չարաշահման հետևանք: Բազում աղբյուրներ չեն համարձակվում հաստատել կամ ժխտել տվյալ տեղեկությունը, իսկ փորձագետների խոսքով՝ տվյալ տեղեկությունը ստուգելը չափազանց բարդ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հոջեսը պատմել է դա մահվան մահճին: