Բավ է պառակտվել
15-03-2014 11:17

Մահացել է մոլորակի ամենատարեց կինը

Ռոսբալտ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում մահացել է մոլորակի ամենատարեց կինը՝117-ամյա Եկատերինա Կոզակը: Ուկրաինուհին  չի ապրել մինչև իր ռեկորդային տարիքի պաշտոնական գրանցումը: Կոզակի ծննդյան օրվանից հետո՝ փետրվարին սկսել են ձևակերպել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Եկատերինա Կոզակն ապրել է երկու աշխարհամարտերի, Ավստրո-Հունգարական կայսրության, Արևմտա-ուկրաինական Ժողովրդական հանրապետության, երկրորդ Ռեչ Պոսպոլիտայի, Խորհրդային միության ժամանակներում: