Բավ է պառակտվել
21-05-2016 10:16

Օդանավի վթարից հետո EgyptAir –ը փոխել է փարիզյան չվերթի համարը

EgyptAir ավիաընկերության ներկայացուցիչները որոշել են ավիավթարից հետո փոխել Փարիզից Կահիրե չարաբաստիկ MS804 չվերթի համարը: Հիմա չվերթն ունի MS802 համարը, իսկ Փարիզ թռնողը՝ MS801 համարը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Հիշեցնենք, որ օդանավը Միջերկրական ծով էր ընկել այս շաբաթվա սկզբին: Օդանավում 66 մարդ կար, բոլորն էլ զոհվել են: Փրկարարները նաեւ հայտնել են, որ իրենց հաջողվել է գտնել սեւ արկղերի գտնվելու ճշգրիտ վայրը: Որոշ տվյալներով ինքնագրերը գտնվում են ավիավթարի վայրից 3-4 ծովային մղոն հեռավորության վրա: