Բավ է պառակտվել
24-05-2014 11:01

Եգիպտոսում նախագահական ընտրություններից առաջ սկսվել են ՛՛լռության՛՛ երկու օրերը


Եգիպտոսում սկսվել են «լռության» երկու օրերը` նախագահական ընտրություններից առաջ: Երկու թեկնածուների քսանօրյա նախընտրական քարոզարշավն ավարտվել էր ուրբաթ. մեկն ավելի շատ հեռուստահարցազրույցներ էր տվել, մյուսը՝ հանրահավաք անցկացրել Կահիրեում:
Եգիպտոսում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 26-27-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են երկու թեկնածու` սոցիալիստ-նասերիստ Հադմին Սաբահին եւ պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին: Նախընտրական քարոզարշավը տեւել է 21 օր, որին հաջորդում են «լռության» երկու օրերը, երբ արգելվում է ցանկացած քարոզչություն: Խախտողներին սպառնում է մինչեւ 200 հազար եգիպտական ֆունտ տուգանք (30 հազար դոլար):
Նախագահական մրցարշավի առաջատար թեկնածու աս-Սիսիի մեծ հարցազրույցն ուրբաթ հեռարձակել էին միագամից երեք արբանյակային հեռուստաալիքներ: Զինվորականին բացահայտ աջակցում են բազմաթիվ պաշտոնյաներ եւ խոշոր բիզնեսը, նա վերջին քսան օրերին ամեն րոպե հայտնվում էր քարոզչական հոլովակներում` երկրի գլխավոր հեռուստաալիքների եթերում: Աս-Սիսիի նկարով պաստառները տեղադրված են Եգիպտոսի քաղաքների եւ գյուղերի գրեթե բոլոր փողոցներում:

Նրա մրցակից Սաբահիին հեռուստաեթերում ավելի քիչ ժամանակ է բաժին հասել, քաղաքներում նրա պատկերով պաստառներ այնքան էլ շատ չեն եղել: Սաբահիի օգնականները դա բացատրում են, որ իրենց թեկնածուն հարուստ հովանավորներ չունի: