Բավ է պառակտվել
04-06-2014 11:35

Եգիպտոսի նախագահ ընտրվեց նախկին նախարարը

 

Եգիպտոսն ընտրել է իր նոր նախագահին, հայտնում է НТВ հեռուստաալիքը. ձայների 97 տոկոսով նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթալ ալ Սիսին։

Նրա հաղթանակի մասին հայտարարել է Գերագույն ընտրական հանձնաժողովը:
Նախատեսվում էր, որ ընտրությունները կանցկացվեն երկու օրում, սակայն ընտրողների ցածր ակտիվության պատճառով ընտրությունները երկարաձգել էին ևս մեկ օրով: Ընտրություններին ներկայացել է ընտրելու իրավունք ունեցող բնակչության 47,5%-ը:

Ալ Սիսիի հաղթանակը տոնելու համար Եգիպտոսում փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ: Նա հանդես է եկել հեռուստաուղերձով և շնորհակալություն հայտնել: Նրա երդմնակալությունը նախատեսված է հունիսի 8-ին: