Բավ է պառակտվել
24-03-2014 17:25

529 «Մուսուլման եղբայրների» անդամ դատապարտվել է մահապատժի

Այսօր Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման 529 անդամի, որոնց դեմ ներկայացվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության համար, հայտնում է Reuters գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամաբ՝ մահվան դատապարտվածների մեծ մասը տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակիցներն են, որոնք ձերբակալվել են իրավապահների ու Մուրսիի ընդդիմախոսների հետ բախումների ժամանակ։ Ձերբակալվածներից արդարացվել է միայն 16 հոգի, իսկ մահվան դատավճիռը դեռևս կարող է բողոքարկվել։ Դատավճռի ընթերցման պահին դատարանի դահլիճում եղել է 123 մեղադրյալ։