Բավ է պառակտվել
25-06-2014 10:04

Եգիպտոսի նախագահը հրաժարվել է իր աշխատավարձի կեսից

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է պետական միջոցների խնայումն սկսել ինքն իրենից և հայտարարել է երկրի ղեկավարին պահելու համար անհրաժեշտ ծախսերի զգալի կրճատման մասին:

Ելույթ ունենալով Կահիրեի Ռազմական ակադեմիայի շրջանավարտների առաջ՝ նախագահը հայտարարել է իր աշխատավարձի կեսը պետության օգտին փոխանցելու և իր ունեցվածքի կեսից հրաժարվելու մասին:

Մի քանի օր առաջ աս-Սիսին որոշում է կայացրել կրճատել նախագահական մեքենաների շարասյունը՝ 34 մեքենայից հասցնելով 5-ի: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա մեկ ամիս առաջ երկրի ժամանակվոր նախագահ Ադլի Մանսուրը նախագահական ընտրություններին ընդառաջ հրամանագիր է ստորագրել երկրի ղեկավարի աշխատավարձը 20 անգամ բարձրացնելու մասին, որը երկար տարիներ չէր փոփոխվել: Այն 2000 եգիպտական ֆունտից պետք է դառնար 42 000, որը համարժեք է 6000 դոլարի, սակայն աս-Սիսին, հրաժարվելով աշխատավարձի կեսից, կստանա 3000 դոլար: