Բավ է պառակտվել
06-02-2014 09:46

Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը ՊՆ-ին նագախահի թեկնածու է առաջադրել

Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ իր թեկնածությունը դնելու է ապրիլի 19-ին կայանալիք, երկրի նախագահական ընտրություններում, հայտնում է է «ՌԻԱ Նովոստին»: Վերջինիս խոսքով՝ ինքն այլընտրանք չունի և պետք է բավարարի Եգիպտոսի ժողովրդի պահանջը ու իր թեկնածությունն առաջադրի ընտրություններում: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի թեկնածությունը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել էր Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը: Երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրը աս Սիսիին մարշալի կոչում շնորհելու հրաման էր ստորագրել: Նշենք նաև, որ աս Սիսին մեծ ժողովրդականություն է վայելում Եգիպտոսում իսլամիստ նախագահ Մուրսիի դեմ հունիսի 30-ին զանգվածային ցույցերին բանակի աջակցությունից հետո: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը կախված է ժողովրդի և բանակի կամքից: Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանականից առաջ: