Բավ է պառակտվել
31-03-2014 14:40

Այսօր Էյֆելյան աշտարակի ծննդյան օրն է

1889թ. հենց այսօրը՝  մարտի 31-ին կայացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից մեկի՝ Փարիզի Էյֆելյան աշտարակի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Ըստ աղբյուրի՝ առաջին այցելուներն այն բարձրացել են նույն տարվա մայիսի 15-ին։ Աշտարակն իր անունը ստացել է ճարտարապետ Գյուստավ Էյֆելից, ում նախաձեռնությամբ շինարարական աշխատանքները շարունակվել են 26 ամիս։ 300 մ բարձրությամբ աշտարակը եղել է այն ժամանակ ամենաբարձր շինությունն ու այդ ռեկորդը պահել է մինչ 1931թ.։ Ներկայում այն Փարիզի ամենաբարձր շինություններից է ու համարվում է «սիրո քաղաքի» խորհրդանիշը։ 18.000 մետաղական դետալներից բաղկացած աշտարակը կշռում է 7.300 տոննա։ Այն ունի 3 հարկաշարք՝ 60, 140 և 275 մ բարձրության վրա, որտեղ այցելուները կարող են բարձրանալ ինչպես աստիճանների, այնպես էլ վերելակների օգնությամբ։ Միաժամանակ աշտարակի վրա կարող է գտնվել 10.400 մարդ։ 20-րդ դարի սկզբին Էյֆելյան աշտարակն օգտագործվել է ռադիոազդակների փոխանցման համար։ Այսօր աշտարակն օգտագործում են հեռուստառադիոկայաններն ու բջջային օպերատորները։ Հուշարձանի տեսքը պահպանելու ու այն ժանգոտումից պաշտպանելու համար ամեն 7 տարին մեկ օգտագործվում է 57 տոննա ներկ։ Ներկայում Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջային կենտրոններից է, որը 1889թ. առայսօր այցելել է 250 մլն մարդ։ 2012թ. աշտարակը գնահատվել է 435 մլրդ եվրո՝ դառնալով Եվրոպայի ամենաթանկ կառույցը։