Բավ է պառակտվել
21-01-2016 13:37

«Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի ուտելիքը ստուգում է շունը

«Թզուկ» մականունով մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի բանտի ողջ ուտելիքը ստուգում է հատուկ վարժեցված ծառայողական շունը՝ թույնի առկայության համար: 

«Ուտելիքը ստուգում է սկզբից ծառայողական շունը, քանի որ մենք պարտավոր ենք հոգ տանել նրա ֆիզիկական անձեռնմխելիության մասին» ,- հայտարարել է Մեքսիկայի հանցավորության կանխարգելման և սոցիալական վերականգնման հարցերով վարչության ղեկավար Էդուարդո Գերերոն:

Նոր փախուստները կանխելու համար իշխանությունների հրամանով «Թզուկին» առանց նախազգուշացման տեղափոխում են մի խցից մեկ այլ խուց: Բացի այդ, ծառայողական շները շրջում են բանտի ողջ տարածքով:

Նարկոբարոն Խոակին Գուսմանը ձերբակալվել է հունվարի 8-ին և ուղարկվել «Ալտիպանո» բանտ, որտեղից նա կարողացել է փախչել հուլիս ամսին՝ ստորգետնյա թունելի միջոցով։