Բավ է պառակտվել
25-11-2014 08:49

Էրդողանի համոզմամբ՝ կինն ու տղամարդը հավասար լինել չեն կարող

Ինչպես տեղեկացնում է BBC թուրքական ծառայությունը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե կնոջ և տղամարդու միջև հավասարություն լինել չի կարող, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և քննադատություններիտեղիք է տվել:Էրդողանը նշել է, թե կանայք ու տղամարդիկ տարբեր բնավորություններ, սովորություններ և մարմնակազմություն ունեն իսկ կնոջ գլխավոր ձեռքբերումը մայրանալը պետք է լինի: 
«Չի կարելի հավասար համարել երեխային կրծքով կերակրող մորն ու տղամարդուն: Կանայք չեն կարող իրականացնել այն աշխատանքը, որոնք անում են տղամարդիկ: Կնոջը չի կարելի ստիպել հող փորել, քանի որ դա հակասում է նրա նուրբ էությանը»,- ասել է նա:
Էրդողանի քննադատության թիրախում են հայտնվել ֆեմինիստ կանայք, ովքեր «չենընդունում մայրությունը»: