Բավ է պառակտվել
18-04-2014 09:43

ԵԱՀԿ-ն չի առարկում Ուկրաինա ռուսների մուտքն արգելելու որոշումը

ԵԱՀԿ-ն չի առարկում Ուկրաինա ռուսների մուտքն արգելելու որոշմանը: Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Յանեզ Լենարչիչը նշել է, որ նման որոշումը չի հակասում կազմակերպության սկզբունքներին, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ուկրաինան արգելել էր պետական սահմանների անցակետերով Ռուսաստանի 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը: Պետական սահամանապահ ծառայությունից հայտնել էին, որ խոսքը տրանսպորտի բոլոր տեսակներով մուտքի մասին է:  Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այդ որոշումն անվանել էր վիրավորական: