Բավ է պառակտվել
15-04-2014 10:29

Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակը բավական լարված է և կարող է վատթարանալ. ԵԱՀԿ

Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակը բավական լարված է, այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը, հաղորդում է«Ինտերֆաքս Ուկրաինա» լրատվական գործակալությունը: ԵԱՀԿ դիտորդական խումբը եղել է Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում՝ կապված տեղի գրավված ոստիկանության շենքը ներքին գործերի նախարարության կողմից ազատելու տեղեկատվության հետ: Քաղաքում ԵԱՀԿ փորձագետները ստիպված կանգ են առել քաղաքը մտնող ճանապարհին, որտեղ կառուցված են մի քանի պատնեշներ՝ շրջապատված լավ զինված դիմակավոր մարդկանցով: Դիտորդները նշել են նաև, որ իրավիճակը լարված է նաև Խարկովում և Լուգանսկում, ուր տեղի են ունենում պրոռուսական բազմահազարանոց ցույցեր. «Չնայած բարիկադները և Լենինի հրապարակում վրանները չեն ավելանում՝ Դոնեցկում իրավիճակը կարող է վատթարանալ»-ընդգծել են ԵԱՀԿ դիտորդները: