Բավ է պառակտվել
15-02-2014 12:01

ԵԱՀԿ-ն Ուկրաինային օգնություն է առաջարկել

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելու նպատակով Ուկրաինային առաջարկել է հատուկ ներկայացուցիչ ուղարկել Կիև։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն։
«Մենք կողմերին առաջարկում ենք մեր ծառայությունները հակամարտությունը դադարեցնելու համար և Կիևից ստանում ենք դրական պատասխանի ազդանշաններ։
Չափազանց կարևոր է, որ չստեղծվի այն ընկալումը, թե մենք կանգնած ենք այս կամ այն կողմում։ Մենք պարզապես տեսնում ենք, որ ի հայտ են եկել ծայրահեղականներ, և հարկավոր է անել աման բան ժողովրդավարական կարգուկանոն հաստատելու համար», – նշել է Զանյեն: