Բավ է պառակտվել
21-04-2014 11:27

ԵԱՀԿ համանախագահն աղոթում է ԼՂՀ խաղաղության համար


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սուրբ Զատկի առիթով Twitter-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը։

Նա նշել է. ՛՛Ինչ հրաշալի Սուրբ Զատիկ է: Իմ աղոթքն եմ ուղղում Լեռնային Ղարաբաղի խնդրի տևական կարգավորմանը: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն օգնել: Մենք պետք է ճանապարհ գտնենք՛՛,- գրել է Ուորլիքը։

Հիշեցնենք, որ նա դրանից առաջ նա ևս մեկ գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսի Ադրբեջան այցին:
՛՛Լավ է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դրական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում: Այս կապերը համագործակցություն են կառուցում՛՛, - նշել էր Ուորլիքը:

Ապրիլի 19-ին ամերիկացի համանախագահը Twitter-ում տեղադրել էր ԱՄՆ-ում ադրբեջանցիների ցանցի (U.S. Azeris Network (USAN)) հետ նախօրեին ունեցած հանդիպումից լուսանկար և գրել. ՛՛Շնորհակալ եմ ԱՄՆ-ի ադրբեջանցիների ցանցին երեկվա հանդիպման համար: Անհամբեր սպասում եմ Վաշինգտոնից դուրս համայնքներ այցելելուն՛՛։