Բավ է պառակտվել
03-05-2014 12:42

Սլավյանսկում ԵԱՀԿ դիտորդներին ազատ են արձակել

Սլավյանսկում ազատել են ԵԱՀԿ դիտորդներին: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ մի շարք երկրների դիտորդները Սլավյանսկում ձերբակալվել էին նախորդ շաբաթվա սկզբին։ Նրանք Ուկրաինայի տարածքում գտնվում էին Կիևի իշխանությունների հրավերով՝ ռազմական ոլորտում վստահության մեծացմանն ուղղված Վիենայի պայմանագրին համապատասխան։ Առաքելության կազմում զինվորական երեք դիտորդ կար Գերմանիայից, գերմանացի մեկ զինվորական թարգմանիչ եւ մեկական դիտորդ Դանիայից, Չեխիայից, Լեհաստանից, Շվեյցարիայից եւ Շվեդայից։ Առողջական վիճակով պայմանավորված, ապրիլի 27-ին ազատել էին շաքարախտով հիվանդ շվեդին: