Բավ է պառակտվել
30-05-2014 11:08

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Բաքու

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ մայիսի 30-ին կայցելեն Ադրբեջան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) :Միջնորդները երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներ են նախատեսում մայիսի 31-ին: Սպասվում է, որ Բաքվում համանախագահները կհանդիպեն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրգհալտերի հետ, ինչից հետո կժամանեն Երևան:
Ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ժամանումը Բաքու կապված է երկրի ղեկավարությանը հանդիպելու և բանակցություններ անցկացնելու մտադրության հետ: Տարածաշրջան վերջին այցի ժամանակ միջնորդներին չէր հաջողվել դա անել. համանախագահների այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել էին երկրից:
Հիշեցնենք, ԵԱՀԿ գործող նախագահի այցը Բաքու նշանակված է հունիսի 1-ին, ինչից հետո վերջինս կայցելի Երևան և Թբիլիսի: