Բավ է պառակտվել
19-04-2014 13:16

Այսօր ձնծաղիկի տոնն է

Աշխարհի բազում երկրներում, ամեն տարի այս օրը նշում են գարնանային գեղեցիկ մի տոն՝ ձնծաղիկի օրը (The Day of Snowdrop): Տոնը սկիզբ է առել Անգլիայում՝ 1984 թվականին: Ընդհանրապես, կախված կլիմայական պայմաններից, ձնծաղիկները աճում են հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Եվ քանի որ Անգլիայում այն աճում է ապրիլի կեսերին, ապա տոնը ևս նշվում է ապրիլի 19-ին: Այսօր էլ տոնը սիրված է և հայտնի այլ երկրներում ևս:
Հարկ է նշել, որ ըստ անգլիական սովորույթի եթե տան շրջակայքում ձնծաղիկ տնկեն, այն կպաշտպանի տունը չար ոգիներից: Սակայն ամենից առաջ, դա առաջին ծաղիկն է, որ հայտնվում է ձմեռայից ցրտերից հետո, խորհրդանշելով գարնան գալուստը, տաքի հաղթանակը ցրտի դեմ: Գերմանացիներն այս բույսն անվանում են «ձյունե զանգակ», անգլիացիները`«ձյունե կաթիլ»:
Ձնծաղիկները շատ ցրտադիմացկուն են, նրանք դիմանում են մինչև 10 աստիճան ցրտի, նույնիսկ սառցակալելուց հետո էլ շարունակում են ծաղկել։