Բավ է պառակտվել
20-04-2015 08:36

Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է որդու առաջին լուսանկարը

Հայտնի ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է վերջերս լույս աշխարհ եկած իր որդու առաջին լուսանկարը։ Լուսանկարում, որը Թիմբերլեյքը տեղադրել է իր Instagram-ում, պատկերված է երգչի կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, ձեռքում նրանց երեխան։ Այն մասին, որ զույգը որդի է ունեցել, հայտնի էր դարձել ապրիլի 11-ին։ Փոքրիկը զույգի առաջնեկն է։ Թիմբերլեյքն ու Բիլն ամուսնացել էին 2012-ի հունվարին։ Մինչ այդ զույգը հանդիպել է 5 տարի։