Բավ է պառակտվել
08-05-2014 09:05

Ձերբակալվել է խորտակված ՛՛Սեվոլ՛՛ նավի սեփականատերը

Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են նավաբեկության ենթարկված «Սևոլ» նավի սեփականատեր «Չոնխեչժին» ընկերության տնօրեն Կիմ Խան-Սիկին:

Նրան ձերբակալել են Սեուլից հարավ գտնվող իր սեփական տանը: Նա մեղադրվում է ոչ դիտավորությամբ մահվան պատճառ դառնալու մեջ, ինչպես նաև նրա մեջ, որ իր գործողությունների հետևանքով նավը նավաբեկության է ենթարկվել:

«Սևոլ» նավը նավաբեկության է ենթարկվել ապրիլի 16-ի գիշերը Հարավային Կորեայի ափից 100 կիլոմետր հեռավորության վրա: Նավի վրա է եղել 476 ուղևոր, այդ թվում դպրոցականներ, որոնք մեկնում էին էքսկուրսիայի: Զոհերի ընդհանուր թիվը կազմել է 259: