Բավ է պառակտվել
03-05-2014 12:06

Օդեսայում ավելի քան 130 մասնակից է ձերբակալել

Օդեսայում երեկ  Ուկրաինայի միասնականության կողմնակիցների ու հակառակորդների միջև ծագած խռովությունների 130-ից ավելի մասնակիցներ են ձերբակալվել, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։  Իրավապահները 10 քրեական վարույթ են սկսել  ՔՕ հետեւյալ հոդվածներով՝ «Զանգվածային անկարգություններ», «Կանխամտածված սպանություն», «Իրավապահ մարմինների աշխատակիցների հասցեին սպառնալիք կամ բռնության կիրառում», «Խուլիգանություն», «Պետական կամ հասարակական շենքերի ու կառույցների գրավում» եւ «Գույքի դիտավորյալ ոչնչացում»: Այժմ ձերբակալվածներին հարցաքննում են։