Բավ է պառակտվել
21-02-2014 11:32

Մոսկվայում հայեր են ձերբակալվել

Բանկոմատ կողոպտելու փորձի ժամանակ, Մոսկվայի Էլեկտրոստալի շրջանում արտագերատեսչական պահպանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի երկու, նախկինում դատապարտված քաղաքացիների, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղեկությունների համաձայն, նրանք պատուհանից մտնել են Մոսկվայի ճարտարագիտական քոլեջի շենք, չեզոքացրել երկու կին պահակներին՝ փակելով նրանց սենյակներից մեկում: Դրանից հետո բացել են բանկոմատը, որտեղ եղել է 3,5 մլն ռուբլի: «Կանանցից մեկը սեղմել է արտակարգ կանչի կոճակը, որը գտնվել է իր գրպանի կախազարդի վրա: Դեպքի վայր են ժամանել արտագերատեսչական պաշհանության խմբի անդամները, որոնք ձերբակալել են կողոպտիչներին»,-ասել են ոստիկանությունում: