Բավ է պառակտվել
19-05-2014 07:51

Թուրքիայում ածխահանքի փլուզման գործով 18 մարդ է ձերբակալվել

Նախօրեին Թուրքիայի իրավապահ մարմինները 18 մարդ են ձերբակալել՝ օրեր առաջ երկրի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ գործի հետաքննության շրջանակներում, գրում է kommersant.ru-ն, ձերբակալվածների մեջ կան մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում հանքահորի աշխատանքները համակարգող ընկերությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Սոմա քաղաքի մոտակայքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 302 հանքափոր։