06-09-2014 09:57

Մոսկվայում մի խումբ էքստրասենսների են ձերբակալել

Մոսկվայում 13 օրինախախտ քաղաքացի է ձերբակալվել, ովքեր մոտ 300 մարդու են խաբել՝ շուրջ 150 մլն. ռուբլու վնաս պատճառելով նրանց: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
«Սեպտեմբերի 4-ին և 5-ին Մոսկվայի Տվերի դատարանը բավարարել է քաղաքային ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչի միջնորդությունն ընդդեմ նախկինում խարդախության կասկածանքով ձերբակալված կեղծ էքստրասենսների: Նրանցից 13-ը կալանավորվել են, իսկ 6-ի հանդեպ տնային կալանք է սահմանվել»,- նշել է դատարանի մամլո ծառայության աշխատակիցը:

Ինչպես նշում է աղբյուրը՝ չարագործները գործել են Հոգեբանության և ճակատագրի ուղղման միջազգային կենտրոնի անունից՝ առաջարկելով չար աչքի հեռացման ծառայություններ: Նրանց դեմ դատական գործ է հարուցվել: