Բավ է պառակտվել
19-05-2016 06:24

Աշխարհի բնակչության երկու երրորդը 2030 թվականին ապրելու է քաղաքներում

Աշխարհի բնակչության երկու երրորդը 2030 թվականին ապրելու է քաղաքներում, որոնց բաժին է ընկնելու համաշխարհային ՀՆԱ-ի 80 տոկոսը: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի բնակավայրերի գծով ծրագրի զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ ներկայում աշխարհի բնակչության հինգերորդ մասն ապրում է ընդամենը 600 քաղաքներում, որոնց բաժին է ընկնում գլոբալ ներքին համախառն արդյունքի 60 տոկոսը: Ընդ որում առավել արագ զարգացող ուրբանիստական կենտրոններ են ճանաչված մեկ միլիոնից պակաս բնակչությամբ միջին ու փոքր քաղաքները, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության մինչև 59 տոկոսը: Զեկույցի հեղինակները նշում են, որ ուրբանիզացման գործընթացը հնարավորություններ է ընձեռում առաջիկա 14 տարում Կայուն զարգացման նոր նպատակներին հասնելու համար: Սակայն, եթե ուրբանիզացման գործընթացը ընթանում է չպլանավորված և չի կառավարվում, ուրբանիզացումը կարող է հանգեցնել մարդկանց միջեւ անհավասարության աճի, հետնախորշերի ընդլայնման եւ ավերիչ կլիմայական փոփոխությունների: Նաեւ նշվում է բնակչության շրջանում անհավասարության մակարդակի մեծացումը 20-րդ դարի վերջի տվյալների համեմատությամբ: ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ Երկրագնդի բնակչությունը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 7,3 մլրդ մարդ: