Բավ է պառակտվել
26-07-2016 13:02

Ֆրանսիայի եկեղեցիներից մեկում երկու մարդ պատանդ է վերցրել 4-6 հոգու

Դանակով զինված երկու մարդ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում պատանդներ են վերցրել:

Նախնական տվյալներով՝ պատանդ կարող են լինել չորսից վեց մարդ: Այժմ դեպքի վայր են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր:

Այժմ Ֆրանսիայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը սահմանվել է անցած տարվա նոյեմբերին և որի գործողության ժամկետը երկարաձգվել է Նիցցայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: