Բավ է պառակտվել
18-11-2015 08:34

Air France-ի 2 ինքնաթիռներ փոխել են ուղղությունները` պայթյունի սպառնալիքի պատճառով

Ֆրանսիական Air France ավիաընկերության 2 ինքնաթիռներ, որոնք ուղևորվել են ԱՄՆ-ից Փարիզ, չեն հասել նշանակման կետ` պայթյունի սպառնալիքի պատճառով : 
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել երևանյան ժամանակով լուսադեմին։  
Airbus A380 օդանավը, որը դուրս է եկել Լոս Անջելեսից, ուղարկվել է Սոլթ Լեյք Սիթիի միջազգային օդանավակայան: Հաղորդվում է, որ օդանավում եղել է 497 ուղևոր: Նշվում է, որ նման որոշում կայացվել է ռումբի մասին ահազանգից հետո: 
«Իրավապահ մարմինները բավականին լուրջ են վերաբերվում ցանկացած սպառնալիքի, այդ պատճառով էլ համապատասխան կերպ են արձագանքում»,- հայտնել է ՀԴԲ գործակալ Թոդ Փալմերը:

Մյուս ինքնաթիռը` Boeing 777-ը, որն ուղևորվել է Վաշինգտոնից, վայրէջք է կատարել Կանադայի Գալիֆաքս քաղաքի օդանավակայանում: Բոլոր 297 ուղևորները տարհանվել են։