Բավ է պառակտվել
02-07-2016 11:33

Օլիմպիական խաղերի խորհրդանշանը կառուցելուց հետո 2 պարաշյուտիստ է մահացել

Երկու բրազիլիացի պարաշյուտիստներ մահացել են Բոյտուվա (Բրազիլիա) քաղաքի օդում օլիմպիական խորհրդանշանի կառուցումից հետո, որը գտնվում է Սան Պաուլուից117 կմ հեռավորության վրա:

Ըստ տեղեկությունների, մահացածները Բրազիլիայի պարաշյուտային սպորտաձևի չեմպիոն Գուստավո Կորրեյա Գարսեզը և հրահանգիչ Գիլյերմե Բաշտուշ Պադիլյան են: Նրանք երկուսն էլ 28 մարդկանցից բաղկացած խմբի անդամներն էին, ովքեր փորձել են օդում հինգ օլիմպիական օղակներ պատկերել: Հնարքի կատարումից հետո նրանց պարաշյուտները էեն բացվել, ինչի հանգեցրել է մարզիկների մահվանը: Պադիլիան մահացել է դեպքի վայրում գանգուղեղային վնասվածքից,իսկ Գարսեզը հիվանդանոց տեղափոխելուց մի քանի րոպե անց:

Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, մասնավորապես, արդեն ձեռնարկվել են, թռիչքի ընթացքում մարզիկների կողմից օգտագործած սարքավորումների փորձաքննությունը:

Ռիո-2016-ի կազմկոմիտեն, հայտարարել է, որ այս ակցիան պաշտոնական խաղերի բացման նախապատրաստական աշխատանքների արարողության մաս չի կազմել: