Բավ է պառակտվել
06-05-2014 08:41

Մեծ Բրիտանիայում դպրոցականները ուսուցչուհու սուրճի մեջ թույն են լցրել

Մեծ Բրիտանիայում երկու 10-ամյա դպրոցականներ փորձել են թունավորել իրենց ուսուցչուհուն` Էմմա Փլեյսին: Միջադեպը Ուորքշիր դքսության Լենմինգտոն-Սփա քաղաքի կրթարաններից մեկում է տեղի ունեցել:
Դպրոցականները թունավոր հեղուկ են ավելացրել սուրճով լի թերմոսի մեջ, երբ 39-ամյա Փլեյսը թիկունքով էր դարձել նրանց: Ուսուցչուհին պատրաստվել է խմել սուրճը, երբ մեկ այլ դպրոցական պարմել է նրան տեղի ունեցածի մասին, տեղական լրատվամիջոցներով վկայակոչելով հաղորդում է Gazeta.ru-ն:

Ենթադրվում է, որ աշակերտները, որոնց անունները չեն հրապարակվում, «Մաֆիա» անվամբ դպրոցական խմբավորման անդամներ են եղել, որոնք վեց դասավանդողներից բաղկացած «սեւ ցուցակ» են կազմել: Ներկայումս գործի քննությամբ դպրոցի ղեկավարության հետ համատեղ ոստիկանությունն է զբաղվում: Առայժմ ձերբակալություններ չեն եղել:

Ավելի վաղ բրիտանական Լիդս քաղաքում գտնվող Corpus Christi կաթոլիկ քոլեջի 15-ամյա ուսանողը դասասենյակում դանակահարել էր ուսուցչուհի Էնն Մագուայրին: