16-02-2016 12:02

Մեկ շաբաթվա ընթացքում խաղաղության հասնելն անհնար է. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վստահ է, որ մեկ շաբաթյա հրադադարի ընթացքում որ ոք չի կարող խաղաղության հասնել, ինչպես որ Մյունխենում համաձայնվել են շփման խմբի մասնակիցները, այդ թվում, Ռուսաստանը և ԱՄՆ: Ըստ նրա, հրադադարի ռեժիմը չի պահպանվի: Այս մասին նա փետրվարի 15-ին հայտարարել է ազգային հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ: «Ինչ վերաբերում է զինադադարին, պատերազմական գործողությունների դադարեցմանը`եթե դա տեղի նույնիսկ տեղի ունենա, ապա դա դեռ չի նշանակում, որ կողմերը կդադառեն զենք օգտագործել », - ասել է Ասադը: Ըստ Սիրիայի նախագահի, զինադադարի հաստատումը չպետք է հանգեցնի ջիհադիստների դիրքերի ամրապնդմանը: Ոչ էլ կարելի է թույլ տալ « զենք, զինամթերքի տեղաշարժը և ահաբեկիչությունը», - նշել է նա: Բացի այդ, ասել է Ասադը. «եթե որևէ ահաբեկչական խումբ չկատարի զինադադարի պայմանները, ով իր վրա կվերցնի հետևանքների պատասխանատվությունը»:  Փետրվարի 12-ին Մյունխենում ավարտված Սիրիայի աջակցման շուրջ Միջազգային խմբի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անմիջապես «բռնության զգալի կրճատման» համար, որը «հաջորդ շաբաթ պետք է բերի ռազմական գործողությունների ավարտին»: Բացի այդ, որոշվել է, որ հրատապ առաքումները սննդի եւ դեղորայքի փակել բնակավայրերում: Ըստ Փետրվարի 12-ին Մյունխենում ավարտված համաձայնագրի՝ մեկ շաբաթում Սիրիայում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, և անմիջապես պետք է մարդասիրական օգնություն հասցվի այն քաղաքներին, որոնք երկար ժամանակ շրջափակման մեջ են մնացել: