Բավ է պառակտվել
28-02-2015 09:10

Լեսոտոյում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան

Լեսոտոյի Թագավորությունում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, որոնք, ինչպես ենթադրում են դիտորդները, կարող են օգնել երկրում 2014-ի օգոստոսին կայացած ռազմական հեղաշրջումից հետո քաղաքական վիճակի կայունացմանը: Լեսոտոյում բանակը համակրում է փոխվարչապետ Մոտետժոա Մեթսինգուին, մինչդեռ ոստիկանությունը համակրում է վարչապետ Թոմաս Մոթսոահե Տաբանեին, որը հեղաշրջման փորձի նախօրեին որոշել էր փոխել բանակի գլխավոր հրամանատարին: Նախորդ տարվա հունիսին վարչապետը ցրել էր խորհրդարանը, որն էլ ավելի էր լարել իրավիճակը իշխանության վերին էշելոններում: Հեղաշրջման փորձի արդյունքում, որի ժամանակ սպանվել էր մեկ ոստիկան, վարչապետ Տաբանեն ստիպված էր փախչել ՀԱՀ, սակայն հետո հարավաֆրիկյան հատուկ շոկատի ուղեկցությամբ վերադարձել է հայրենիք: