Բավ է պառակտվել
06-08-2015 11:07

Հունաստանի խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ այս աշնանը

Հունաստանի արտահերթ խորհրդարանակն ընտրությունները կարող են կայանալ այս աշնանը: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության նախագահ Օլգա Գերովասիլին: «Դա կախված է մոտակա ապագայում կառավարության կայունությունից»,-ասել է Գերովասիլիին: Առավել վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնում էր սեպտեմբերին Հունական Ծայրահեղական Ձախ Միությունների հավաք կազմակերպելու մասին, որտեղ պետք է քննարկվի միության հետագա քաղաքական դիրքորոշումը: Բազմաթիվ դիտորդներ ինչպես նաև ՀԾՁՄ պատգամավորներ կարծիք են հայտնել, որ արտահերթ պատգամավորական ընտրություններ կարող են ընթանալ այս հոկտեմբեր-նոյեմբերին: Նրանց կարծիքով Ցիպրասը ուզում է ընտրություններին մասնակցել պատրաստված վիճակում` կրեդիտորների հետ համաձայնագիր կնքելուց և սեփական կուսակցության մեջ անհամաձայններին ճնշելուց հետո: