08-10-2014 10:24

Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունում ազգային բանկ է ստեղծվել

Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության իշխանությունները հայտնել են ազգային բանկի ստեղծման մասին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասվում է ինքնահռչակ հանրապետության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հաղորդագրության մեջ: Նիստին «հանրապետության կենսագործունեության համար անհրաժեշտ» մի շարք այլ որոշումներ են կայացվել: Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ ապահովելու են ռուսական ռուբլու շրջանառությունը՝ ուկրաինական գրիվնային հավասար: Սեփական արժույթ չի սահմանվելու: