Բավ է պառակտվել
06-05-2014 21:24

Կրամատորսկում ականապատում են կոյուղու համակարգերն, իսկ Դոնեցկում անջատողականները շրջափակել են զորամասը

Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը՝ անջատողականները շրջափակել են ներքին զորքերի զորամասը, որը տեղակայված է Բոսսե քաղաքի շրջաններից մեկում, սակայն շենքի գրավման փորձ դեռևս չի նկատվել: Ըստ աղբյուրի փոխանցման՝ զորամասի մոտակա ճանապարհը փակվել է КамАЗ մակնիշի բեռնատարով, որի շուրջ բազմաթիվ անջատողականներ են հավաքվել, որոնց նպատակն է՝ թույլ չտալ զինվորներին՝ դուրս գալ զորամասից, որպեսզի վերջիններս չկարողանական մասնակցել ուկրաինական զորքերի հատուկ հակաահաբեկչական գործողություններին: Գործակալության փոխանցմամբ՝ Կրամատորսկ քաղաքում զինյալները կոյուղու համակարգերում անհայտ նյութով արկղեր են տեղադրում, որոնք, ըստ պաշտպանության նախարարության, կարող են ականապատ արկղեր լինել:
Հիշեցնենք, որ Սլավյանսկում այսօր տեղի ունեցած հատուկ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 8 զոհ է գրանցվել: