Բավ է պառակտվել
30-06-2014 10:22

Դոնեցկում կրակոցների արդյունքում Ռուսաստանի Առաջին ալիքի օպերատորը զոհվել է

Դոնեցկում կրակոցների արդյունքում զոհվել է Ռուսաստանի Առաջին ալիքի աշխատակից Անատոլի Կլյանը: Ըստ Ռուսաստանի Առաջին ալիքի` Անատոլի Կլյանը Ուկրաինայի ուժայինների կողմից իրականացված հրաձգության տակ է հայտնվել, նա որովայնի հատվածում ծանր վնասվածք է ստացել: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Անատոլի Կլյանը մահացել է վիրահատության ժամանակ: Հիշեցնենք, որ սա ռուսաստանցի լրագրողների վրա հարձակման առաջին դեպքը չէ: