Բավ է պառակտվել
13-05-2014 12:32

Քննարկվում է Դոնեցկի՝ Ռուսաստանի հետ միանալու հարցը

Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը Լուգանսկի ժողովրդական հանրապետության հետ միավորվելու մտադրության մասին է հայտարարել եւ դիմել Ռուսաստանին` Դոնեցկի ժողովրդական հանրապետության` Ռուսաստանի հետ միավորման հարցը քննության առնելու խնդրանքով:

«Երեկ հանրապետությունների միավորման նախաձեռնության մասին է հայտարարվել: Դրա համար բանակցություններ պետք է ընթանան: Երկու երկրների ղեկավարությունները պետք է որոշում կայացնեն:

Հիշեցնենք` մայիսի 11-ին Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հանրաքվե էր անցկացվել` մեկ հարցի շուրջ` սատարո՞ւմ եք արդյոք համապատասխանաբար Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պետական ինքնուրույնության մասին ակտերը: Երկու մարզերում էլ բնակչության մեծամասնությունը հարցին հաստատական էր պատասխանել:

Մայիսի 12-ին, մեկնաբանելով Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքները, Կրեմի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ «Մոսկվայում հարգանքով են վերաբերվում մարզերի բնակչության կամարտահայտմանը եւ համոզմունք ունեն, որ հանրաքվեի արդյունքները քաղաքակիրթ ճանապարհով կիրացվեն` առանց բռնությունների կրկնության, Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների մեջեւ երկխոսության միջոցով: