Բավ է պառակտվել
02-08-2014 09:14

Դոնեցկում հանքերում փակված շուրջ 150 հանքափորի են կարողացել դուրս բերել

РИА Новости-ն՝ ДТЭК Донецкоблэнерго ընկերության կայքին հղումով տեղեկացնում է, որ Ուկրաինայի Դոնեցկ շրջանում մասնագետներին հաջողվել է վերականգնել երկու հանքի էլեկտրաէներգիայի մատակարարումը և այնտեղից դուրս բերել 147 հանքափորի, ովքեր հանքերում էին մնացել անհասանելիության պատճառով: Ավելի վաղ Դոնեցկում հրետանային ռմբակոծության պատճառով անհասանելի էին դարձել Աբակումովի, Սկոչինսկի, Լիդիևկայի հանքերը: Այդ ժամանակ գետնի տակ է եղել 147 հանքափոր:
Ընկերության էներգետիկայի մասնագետները, լարում հաղորդելով Լիդիևկայի և Սկոչինսկի հանքերում, կարողացել են երկրի մակերես դուրս բերել հանքափորներին: